Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացվեց կրթական բարեփոխումների վերաբերյալ երկխոսության հարթակը

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացվեց 
կրթական բարեփոխումների վերաբերյալ երկխոսության հարթակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը, որի  շրջանակում ներկայացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական Միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկխոսության հարթակը  Հայաստանում կրթական բարեփոխումների քաղաքականության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն է գործընկերների միջև համագործակցության և փոխլրացման զարգացման ճանապարհ հարթել, ինչպես նաև բարելավել կրթության ոլորտում կառավարության կողմից ղեկավարվող դոնորների համակարգումը:  

Համաժողովի  ընթացքում գործընկերները քննարկեցին  կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու  հնարավորությունները՝ ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով և կարևորելով նման հարթակների ստեղծումը, նշեց, որ դեռևս 2019 թվականից ամեն տարի ԵՄ-ի հետ ռազմավարական երկխոսության և գործընկերության շրջանակներում կազմակերպում են կրթության ոլորտում նախորդ տարվա իրականացրած ծրագրերի և առաջիկա  համատեղ անելիքների քննարկում:  

MXO_8567.JPG (583 KB)

«Սա շատ կարևոր հարթակ է, որտեղ մենք ներգրավում ենք  կրթության ոլորտում հիմնական գործընկերներին՝ միջազգային կազմակերպություններին, տեղական կառույցներին, որոնց հետ միասին մենք կրթության ոլորտի կարևոր փոփոխությունների վրա ենք աշխատում: Այստեղ հասկանում ենք, թե որ ծրագրով ինչպիսի առաջընթաց է գրանցվել, ինչպիսի փոփոխությունների կարիք կա:

Հաշվի առնելով, որ նախորդ տարի կրթության զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանը հաստատվեց և մեզ համար ռազմավարության իրականացման տարի էր՝ այսօր միասին առիթ ունենք լսելու զեկույցը, թե նախորդող ամիսներին ինչպե՞ս է ընթացել կրթության ռազմավարության իրականացումը, ի՞նչ հիմնական դիտարկումներ կան: Խոսելու ենք նաև հանրակրթության, մասնագիտական կրթության և բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներից և  առաջիկայում սպասվող մի շարք կարևոր նախագծերից»,-ասաց Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծեց՝ գնահատում են ԵՄ-ի շարունակական աջակցությունը կրթության ոլորտին՝ նշելով որ կրթության զարգացման պետական ծրագիրը մշակվել է  Եվրամիության աջակցությամբ և գործընկերությամբ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, նշեց՝ որակյալ կրթության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է և էական նշանակություն ունի ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

«Հայաստանի հետ համագործակցությունը շատ երկարատև է, որը սկսվել է 2019 թվականին, երբ մենք քաղաքական երկխոսություն սկսեցինք կրթության ոլորտի շուրջ: Մենք աջակցել ենք կրթության ռազմավարության ստեղծմանը և աջակցել ենք որոշ մարզերում գիտական և տեխնոլոգիական տեխնիկաների տրամադրման հարցում: Համագործակցություն ենք իրականացնում ԹՈՒՄՈ-ի և ՔՈԱՖ-ի հետ և շուտով Սյունիքում ստեղծելու ենք երկու ՔՈԱՖ կենտրոններ, ինչը օգնելու է դիմակայունության բարձրացմանը: Թեև Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իր կրթական համակարգի բարելավման հարցում, անհրաժեշտ է հաջորդիվ ևս աջակցել բարեփոխումներին՝ կենտրոնանալով հանրակրթական ծախսերի արդյունավետության, մատչելիության, ծառայությունների մատուցման և կրթության ընդհանուր որակի և սովորողների ուսումնառության արդյունքների վրա»,- նշեց Մարագոսը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ասաց, որ  Հայաստանի կրթության ոլորտում աշխատող կազմակերպությունների համար առաջնահերթություն է, որպեսզի երեխաները և դեռահասները կարողանան որակյալ կրթություն ստանալ, որը նրանց լավագույնս կպատրաստի ապագայի համար։ «Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել և կարևորել է այս առաջնահերթությունը վերջին տարիներին», - նշեց նա:

Վայգանդն ավելացրեց՝ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հույս ունի, որ այս և հետագա հանդիպումների ընթացքում շահագրգիռ կողմերը պատկերացումներ կտան կրթության վերաբերյալ հիմնավոր քաղաքական երկխոսության համար, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխայի՝ հատկապես առավել խոցելիներին, հասանելի լինի որակյալ կրթությունը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]